«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել

ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել
21.05.2020 | 13:39

«Ժողովուրդի» տեղեկություններով, Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրված է մայիսի 22-ի ամսաթվով: Ըստ թերթի տեղեկությունների, իշխանությունների շատ ներկայացուցիչներ հույսեր ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի հրաժարականը չի ընդունելու ու նրան հրավիրելու է՝ հարցը քննարկելու ու լուծում գտնելու համար:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ չնայած իշխանության շատ ներկայացուցիչներ հանրային ձևով իրենց դժգոհությունը չեն ներկայացնում Գոգյանի հրաժարակի հետ կապված, բայց քննարկումների ժամանակ, «ներքին» խոսակցությունների ժամանակ հայտարարում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել այս հարցում: Երեկ «Ժողովուրդը» փորձել է Սմբատ Գոգյանից պարզել՝ ինքը տեղյակ է իր դիմումի «ճակատագրից», սակայն նա հայտարարեց, թե որևէ տեղեկություն չունի: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ դիմումն ուղարկվել է ՀՀ վարչապետին: Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել է.
«Վարչապետն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն արդեն հայտնել է այն պաշտոնյաների մասին, որոնք սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս աշխատանքից։ Երբ որոշում լինի, դուք կտեղեկանաք»:

Դիտվել է՝ 6942

Մեկնաբանություններ